jkjhkjhkj

08-01-2018 16:49 3054

avia

 

Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին, ինչի իրագործման համար էլ Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունն ու այլ գերատեսչություններ պետք է իրագործեն անհրաժեշտ քայլեր:

Արտաքին հարաբերությունների նախարարությանը հանձնարարվել է հաստատված կարգով հայկական կողմին տեղեկացնել տաջիկական ներպետական գործընթացների իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են նշյալ համաձայնագիրը ուժի մեջ մտցնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր