
Արարատբանկը գերմանական DEG-Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական ներդրումային կազմակերպության հետ $10 մլն ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել:
Այս վարկը, ըստ բանկի հաղորդագրության, թույլ կտա Արարատբանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ: Վարկային միջոցներից $1 մլն կուղղվի Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:
DEG գերմանական ներդրումային կազմակերպությունը KfW բանկային խմբի անդամ է և ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



