
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Երևանում ամենաթանկ անշարժ գույքը դարձյալ Կենտրոն համայնքում է: Մեկ քմ բնակտարածքը քաղաքի կենտրոնում 2017 թ. օգոստոսին արժեր 452 800 դրամ, այնինչ 2016 թ. օգոստոսին այն 428 250 դրամ էր:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների` թանկությամբ երկրորդը Արաբկիր համայնքն է: Այնտեղ 1 քմ բնակտարածքն սեպտեմբերի սկզբին արժեր 342 500 դրամ, ընդ որում 2016-ի օգոստոսին 357 350 դրամ էր:
Քանաքեռ-Զեյթունը երրորդ հորիզոնականում է: Այնտեղ ևս մեկ տարում բնակտարածքներն էժանացել են: Եթե 2017 թ. օգոստոսին 1 քմ արժեր 266 500 դրամ, ապա 2016-ի օգոստոսին 283 150 դրամ էր:
Դավթաշենում նույնպես բնակարանների գները նվազել են վերջին մեկ տարում: Այսպես` 2017թ. օգոստոսին 1 քմ արժեր 251 500 դրամ, իսկ 2016 թ. օգոստոսին 276 850 դրամ:
Ավանը եզրափակում է գնային թոփ հնագյակը: Այնտեղ բնակարանի քառակուսի մետրն արժե 247 000 դրամ, 2016 թ. –ին, սակայն, գինը 261 800 դրամ էր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



