jkjhkjhkj

11-01-2018 13:11 11972

649AA7BF 36DB 46EB BE99 CAE100B4EA59

 

Կառավարությունը հավանություն է տվել «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու 22 միլիոն դոլարի ներդրումային ծրագրին: Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:

Հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Պարկ գրուպ» ընկերությանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով:

Կենտրոնում առաջարկվող ծառայությունները գրավիչ կլինեն թե տեղի բնակչության և թե` ներգնա զբոսաշրջիկների համար: Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 000 այցելու։

Ավելի քան 2 միլիոն դոլար արժողությամբ կառուցվող շատրվանը իր տեխնիկական հագեցվածությամբ կկարողանա մրցակցել օրինակ՝ Միլանում, ԱՄԷ, Քուվեյթում, Սինգապուրում տեղադրված հայտնի շատրվանների հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Toros Aleksanyan 11.01.2018 21:47
լավ է, որ զվարճությունների կենտրոն է կառուցվում, բայց ինչու՞ հենց Ծիծեռնակաբերդի հարևանությամբ, ինչ է Երևանում ուրիշ ազատ տարածք հնարավոր չէ՞ր գտնել
Պատասխանել

Հաճախ ընթերցված նյութեր