
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին:
Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում մեծահարուստ գործարարը նույնիսկ իր բիզնեսի ժառանգորդին է բացահայտել, որը նրա զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը:
«Բիզնեսի փոխանցումը խորհրդանշական քայլ չէ միայն: Բաժնետոմսերի վաճառքը առանցքային քայլ է արգենտինացի մեծահարուստի երկար կարիերայի ընթացքում, քանզի նա իր բիզնեսի էստաֆետը հանձնում է իր ժառանգորդին», - գրում է «Bloomberg»-ը:
«Բաժնետոմսերի հրապարակային վաճառքը, որ անում եմ ես, չի նշանակում, թե ես պատասխանատու եմ այդ ամենի համար. Միակը, ով օդանակավակայններով զբաղվելու է, իմ զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը: Ես կհետևեմ գործարքին, որը լինելու է այս ամսվա ընթացքում, և իմ կարիերան օդանավակայանների բիզնեսում կհամարվի ավարտված» ,- հայտարարել է արգենտինացի գործարարը:
Լրատվամիջոցը գրում է, որ «Corporacion America Airports SA» ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է աշխարհի 51 օդանավակայան, արգենտինացի գործարարը մտադիր է 750 մլն ԱՄՆ դոլարով վաճառել հունվարի վերջին և փետրվարին: Սա արգենտինական ընկերության բաժնետոմսերի այս տարվա առաջին հրապարակային վաճառքն է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



