jkjhkjhkj

15-01-2018 16:18 2708

gyux 2

 

Կայուն գյուղատնտեսության զարգացման շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարի քայլեր է ձեռնարկելու՝ նվազեցնելու ռիսկերը գյուղատնտեսության ապահովագրության ներդրման միջոցով: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է կայուն գյուղատնտեսության զարգացմանը և բնական ռեսուրսների՝ ավելի արդյունավետ օգտագործմանը, մենք կենտրոնանալու ենք կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Նախորդ տարի մենք խոսել ենք ԳՁՕ-ների, սննդամթերքում քիմիկատների, հակաբիոտիկների, հորմոնների առկայության մասին, օրգանական գյուղատնտեսությունը կարծես դրա լուծումը տալիս է: Այս տարի կշարունակենք օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը», - հայտնեց նա:

Փոխնախարարը հավելեց, որ բանակցում են ԵՄ և Ավստրիայի զարգացման գործակալությունների հետ, որպեսզի 2019 թ. ընդլայնեն աշխատանքները կայուն գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես՝ կանաչ գյուղատնտեսության զարգացման ուղղություններով:

Նա տեղեկացրեց, որ 2019 թ.-ից օրգանական գյուղատնտեսության ծրագիրն ընդլայնվելու է, կոչվելու է կանաչ գյուղատնտեսություն. այն նախատեսում է նաև գյուղմիջոցների ավելի արդյունավետ օգտագործում, որը կնվազեցնի դրանց վատ ազդեցությունը միջավայրի վրա:

«Մենք կենտրոնանում ենք այն նպատակի վրա, որը երկու ուղղություն է նախատեսում՝ պարենային ապահովվածության՝ պարենի առկայության և մատչելիության: Առկայության մասով մեզ հաջողվել է վերջին 5 տարիների ընթացքում ավելացնել արտադրությունը գյուղոլորտում, մասնավորապես՝ մինչև 2016 թ.», - ասաց նա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր