
Rating-Agentur Expert RA Gmb-ն Հայաստանի սուվերեն վարկանիշը «B+»-ից (կառավարության վարկունակության չափավոր ցածր մակարդակ, SGC) բարձրացրել է մինչև «BB-» (կառավարության վարկունակության բավարար մակարդակ), ինչպես ազգայիյ արժույթով, այնպես էլ արտարժույթով, միաժամանակ բարձրացնելով նաև Հայաստանի վարկային միջավայրի վարկանիշը (CCE), «B»-ից (երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ) մինչև «B+» (երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ), արտարժույթով և ազգային արժույթով:
Ինչես գտնում է RAMS-Europe վերլուծաբան Հեկտոր Ալվարեսը. «Հայաստանի սուվերեն վարկանիշի և վարկային միջավայրի վարկանիշների բարփրացումն արտացոլում է բյուջեի ցուցանիշների հետևողական և կայուն բարելավումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումը և բանկային համակարգի պահպանվող կայունությունը: Բացի այդ, ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության տրանզիտիվ մեխանիզմների արդյունավետությունն աճել է, իսկ արտաքին հատվածի ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են, չնայած այն բանին, որ տնտեսությունում դոլարիզացիայի մակարդակը մնում է բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, չնայած ակնկալվող նվազմանը, պետական պարտքի մակարդակը շարունակում է մնալ բարձր, մրցունակությունը մնում է ցածր, իսկ տնտեսությունը շարունակում է զգալիորեն մնալ խոցելի արտաքին ցնցումների նկատմամբ: Ապագայում, դոլարիզացման ներկայիս մակարդակի պահպանման դեպքում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կարող է զգալիորեն նվազել»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



