08-02-2018 13:13
2925

Ամերիկյան Tesla ընկերությունն իր պատմության մեջ ֆինանսական ամենամեծ կորուստներն է գրանցել: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Հայտնի է դարձել, որ 2017 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության վնասները կազմել են 675 մլն դոլար, տարվա ընդհանուր պակասուրդը հասել է 1,96 մլրդ դոլարի:
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և ընկերության ֆինանսական տնօրեն Դիպակ Ահուջին նշել են, որ 2018 թվականին գործառնական եկամուտը պետք է հասնի կայուն դրական մակարդակի:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



