jkjhkjhkj

09-02-2018 10:58 1602

A0B98737 6618 4586 A989 831D55D3C280

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

«Մենք մարզերից ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ գյուղացիական տնտեսությունները հետաքրքրված են ծրագրերով, պայմաններ են ճշտում, դիմում են բանկերին»,-նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով` օր օրի աճում է նաև ծրագրով հետաքրքրված կապալառու կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես կառուցապատող ընկերություններ:

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

«Այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Կոնվերս բանկին ավելի մատչելի ֆինանսավորում կատարել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար»,-նշել է Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ բանկի մասնաճյուղերը հասանելի են ՀՀ ամբողջ տարածքում:

Վահե Հարությունյանը իր հերթին նշել է, որ ծրագրի նկատմամբ խոշորագույն բանկերի հետաքրքվածությունը պայմանավորված է նրանով, որ դրանք նպատակային և պրակտիկ են:

Նշենք, որ մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արմսվիսբանկ»-ի և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր