jkjhkjhkj

09-02-2018 12:24 7844

RVrrrrrrrrr

 

«Տրոյկա դիալոգ» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին «Ведомости»-ին պատմել են գործարարների երկու ծանոթները:

Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարած հիմնադրամների ներդրողներ են:

Ընկերության կայքում նշված է, որ իր պորտֆելում կան ընդհանուր ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ:

Դրանց թվում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» բիզնես թաղամասը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը, «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոնները և այլն:

Դեռ ակտիվների բաժանումը գործարարների միջև չի ավարտվել, բայց նրանք արդեն պայմանավորվել են, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամների բոլոր առևտրային օբյեկտները: Բացի «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոններից՝ նրանք նշել են նաև Մոսկվայում «Оби Боровское» և Սանկտ Պետերբուրգում «Оби Боровское» հիպերմարկետները:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ գործընկերները տարբեր տեսակետներ են ունեցել բիզնեսի հետագա զարգացման և դրանց կառավարման մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են զբաղվել իրենց նախագծերով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր