jkjhkjhkj

10-02-2018 13:06 11893

IMG 0734

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 5-9-ը նախորդ շաբաթվա համեմատ ծավալը կրճատվել է 13,1%-ով` նախորդ շաբաթվա 38,1% անկումից հետո:

Ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն առավելագույն ծավալով աչքի են ընկել երկուշաբթին և հինգշաբթին: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում խաղացողներն առավելապես աշխուժացրել են դոլարի գնման գործարքները` նվազեցնելով հետաքրքրությունը դրա վաճառքի նկատմամբ, ինչին զուգընթաց դիտվում է եվրոյով գործաքների անկում և ռուբլով գործարքների տարբեր ուղղվածության միտում` վաճառքի կտրուկ վերելքով: Արտարժույթի բորսայական հարթակը դատարկ է մնում:

Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 481,5-ից մինչև 483,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ արժեվորվելով 601,5-ից մինչև 593 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 8,6-ից մինչև 8,4 դրամ/1ռուբլի: 2017 թվականի փետրվարի 9-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 522 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,3 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` իսկ դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր