jkjhkjhkj

15-02-2018 15:39 9398

varkavorman

 

Արդշինբանկից finagent.am կայքին հայտնում են, որ ֆիզիկական անձանց առաջարկում են «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով:

Այսուհետև ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21.5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19.5%-ով:

Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, առավելագույնը 1.1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը գյուղատնտեսական նշանակության են: Վարկերը տրամադրվում են առանց որևէ ապահովման միջոցի և գրավի:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Ընդ որում, այս վարկերն այսուհետ տրամադրվելու են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր