jkjhkjhkj

19-02-2018 15:58 2883

ebrd

 

Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը $21 մլն կհատկացվի, որից $7 մլն-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:

Ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի` ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզի 126 առավել կարիքավոր համայքում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր