Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց Բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից: Ինտերնետ հասանելիություն ևս չի պահանջվում:
«USSD ծառայությունը մատչելի է և դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաև օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը և հետևել հրահանգներին»,- նշել են Բանկում:
Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:
Ծառայության դիմաց բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ հավելյալ գանձում չի կատարում:
«Ներկայումս Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Բիլայն և Վիվասել ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ»,- եզրափակել է աղբյուրը:
Մանրամասները և ծառայության սակագները՝ https://conversebank.am/hy/sms-converse-ussd/ հղումով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


