jkjhkjhkj

20-02-2018 17:00 2524

kar

 

«Ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է»,- այս մասին նշել է ՀՀ վարպապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ կառավարությունում ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստին։

«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծել է, որ 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26,9, արտահանումը՝ 25,2, ներմուծումը՝ 27,8, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է 14,4 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12,6 տոկոս, գնաճը կազմել է 2,6 տոկոս:

«2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2 տոկոս, արդյունաբերութան աճը՝ 13,9, շինարարության աճը՝ 19,7, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 47,6, արտահանման աճը՝ 45,2, ներմուծման աճը՝ 48,9, ծառայությունների մատուցման աճը՝ 15,5 տոկոս: Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա և շահագրգռված ենք, որպեսզի դրան առավելագույնս մասնակցեն մեր ռուսաստանցի բարեկամներն ու գործընկերները»,- նշել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ միջկառավարական հանձնաժողովը հայ-ռուսական երկկողմ համագործակցության կարևորագույն հարթակներից է:

Վարչապետը տեղեկացրել է, որ և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար:

«Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵԱՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարևոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի:

ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքին տրված կառուցողական գնահատականի համար:

Նա նշել է, որ հանձնաժողովի վերջին՝ 2016թ. հուլիսին կայացած նիստից հետո բազմաթիվ հանդիպումներ են եղել և´ երկկողմ ձևաչափով, և´ միջկառավարական հանձնաժողովի անդամների, և երկու երկրների գերատեսչությունների միջև։

«Մեր փոխգործակցությունը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և կարելի է ասել, որ այժմ այն նոր աստիճանի է հասել, և դա արտացոլվում է նաև տնտեսական արդյունքներում: Բացարձակ թվերով ասած՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաև ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ», - ընդգծել է Մաքսիմ Սոկոլովը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր