
Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝շուկայում ունեցած մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքավորումը, նորարարությունը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը և այլն:
Աղբյուրի համաձայն, «Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:
Նշենք, որ «Global Finance» ամենամսյա ամսագիրը լույս է տեսնում 1987 թվականից: Ամսագիրն ունի ավելի քան 50 000 բաժանորդ, 180 երկրներում: Հրատարակության թիրախային լսարանում ընդգրկված են է աշխարհի խոշոր մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հրատարակության փորձագետները վերլուծում են ավելի քան 192 երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



