21-02-2018 13:25
2904

HSBC Holdings plc բրիտանա-հոնկոնգյան բանկային խումբը 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, զուտ շահույթն ավելացրել է 3,5 անգամ `մինչև 11,879 մլրդ դոլար, ասվում է բանկի ֆինանսական հաշվետվության մեջ, փոխանցում է 1Prime.ru-ն:
Բանկային խմբի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.3 տոկոսով՝ մինչև 51, 445 մլրդ դոլար: Օպերացիոն եկամուտը աճել է 3.1 անգամ ` մինչև 14,792 միլիարդ դոլար: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 28,176 միլիարդ դոլար` նվազելով 5,5 տոկոսով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



