
2018 թվականի ապրիլի 24-ից Վոլգոգրադի միջազգային օդանավակայանից հնարավոր կլինի Երևան թռչել ուղիղ չվերթով:
Ըստ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության, չվերթը կիրականացվի ամեն երեքշաբթի` սկսած ապրիլի 24-ից: Վոլգոգրադից թռիչքը տեղի կունենա ժամը 21:45-ին, Երևանից` տեղական ժամանակով 19:45-ին: Թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ:
Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն, չվերթն իրականացնելու է <<Սարատովյան ավիաուղիները>>: Չվերթն իրականացնող օդանավի տեսակն առայժմ հայտնի չէ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



