23-02-2018 18:28
7199
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը «Դավիթաշեն» նորաբաց մասնաճյուղի հաճախորդների համար երկարացնում է հատուկ առաջարկի ժամկետը մինչև ապրիլի 1-ը:
Այս ընթացքում անվճար կլինի բանկային հաշվի բացումը և սպասարկումը: Ինչպես նաև անշարժ գույքի գրավադրմամբ վարկը (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար) և ավտոմեքենայի գրավադրմամբ տրամադրվող վարկային գիծը (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար) կլինեն գործող տոկոսադրույքից 2 %-ով ցածր արտոնյալ տոկոսադրույքով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


