
Ամերիաբանկը SYMBIOTICS SA (Շվեյցարիա) и MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. (Լյուքսեմբուրգ) ֆինանսական կազմակերպությունների հետ կնքել է 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով: Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, հետագայում հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս Սիմբիոտիքսի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Սիմբիոտիքսի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



