
Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6- ով:
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է:
Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ նոր հարկ վճարողներն են ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ, ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ, «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ, «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



