jkjhkjhkj

01-03-2018 16:00 2740

nbvgfdsdfghjmnbvc

 

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ներկայացուցիչը ստորագրել են բացառիկ պայմաններով եռակողմ համագործակցության հուշագիր, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գործընթացի զարգացմանը:

Համագործակցության ծրագրի նպատակն է տնտեսվարողների բիզնեսի բարելավման համար ստեղծել մատչելի պայմաններ՝ նպաստելով գյուղատնտեսության արագ և արդյունավետ զարգացմանը:

Նշված ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և՜ տեղական կազմակերպություններով, և՜ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով:

Տեղեկացնենք, որ շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ևս մեծ պատասխանատվությամբ ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով նախատեսված պայմաններով վարկավորում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր