jkjhkjhkj

02-03-2018 11:27 2638

398B2D0B FD4A 4007 BC69 141F0B2938BB

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պ. Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բիզնեսի զարգացման երկամյա ծրագիրը կիրականացվի Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 538 000 եվրո , որից 480 000 եվրոն կտրամադրի Եվրամիությունը:

Իրականացնող կառույցներ են հանդիսանում Սևանի համայնքապետարանը և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը:

Նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում կարևորելով նման հարթակի ստեղծումը` նշել է, որ այս ծրագրի գերնպատակն է նպաստել Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների կայուն տնտեսական աճին։

Ծրագիրը նպատակ ունի բիզնես համայնքին տրամադրել ֆիզիկական ենթակառուցվածքներ, ուժեղացնել համագործակցությունը և կապերը, ինչպես նաև գործարար շրջանակներին և աշխատանք փնտրողներին տրամադրել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր