jkjhkjhkj

02-03-2018 16:48 2482

hc ilbzjzxcbkjn

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:


Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական համագործակցության մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:


Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Շատ ուրախ եմ և սիրով ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Մենք իմ ընկերոջ հետ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ արձանագրել ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և պետք է փաստենք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններում առաջընթաց ունենք»:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է լինել երկրում, որը մեր բազմադարյա բարեկամն է: Մեր երկու հանրապետությունների համար էլ այս տարին հոբելյանական է և, համոզված եմ, որ մեր երկու երկրները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, պատշաճ մակարդակով կնշեն իրենց առաջին հանրապետությունների հռչակման հոբելյանը: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները ևս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երրկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել և կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017 թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: Կարևորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել և´ երկկողմ, և´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, և դա կարող է հետաքրքիր լինել նաև Վրաստանի բիզնես հանրության համար:


Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր