jkjhkjhkj

03-03-2018 14:49 3048

cbcbcbcbcbc

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝ «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարանների ուսուցիչների համար), «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):

Ընտրված թեկնածուներ, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացներն իրենց մարզի ուսուցիչների համար: Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել 010 592 697 հեռախոսահամարով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր