jkjhkjhkj

24-03-2018 14:34 2976

armenian dram finagent

 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մարտի 19-23-ը ներառյալ ծավալը կրճատվել է 37,9%-ով` նախորդ շաբաթվա 27,1% աճից հետո: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դիտվել է խաղացողների հետաքրքրության նվազում` ինչպես դոլարով ու եվրոյով, այնպես էլ ռուբլով գործարքների նկատմամբ, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նրանք բարձր ակտիվություն էին դրսևորել: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է:

Արդյունքում` դրամը դոլարի նկատմամբ դիրքը պահպանել է 480,5դրամ/1դոլար մակարդակում, արժեզրկվելով եվրոյի նկատմամբ` 590-ից մինչև 592 դրամ/1եվրո` ռուբլու նկատմամբ մնալով 8,4 դրամ/1ռուբլու մակարդակում: 2017 թվականի մարտի 23-ի դրությամբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 484 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 522 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,4 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմատ ցույց է տալիս եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման և ռուբլու նկատմամբ անփոփոխության պայմաններում:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության` մարտի 19-23-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 10.343 մլն դոլար, 480,38 դրամ/1դոլար միջին փոխարժեքով (նախորդ շաբաթ` 480,54 դրամ/1դոլար): Ընդ որում, շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում ամեն օր գործարք է իրականացվել (բացառությամբ հինգշաբթի օրվանից), սակայն առավելագույն ծավալն արձանագրվել է չորեքշաբթի` 5 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթվա կտրուկ աճից հետո այս շաբաթ դիվել է անկում. դոլարի առք/վաճառքի անկումը կազմել է 58,5-56,6%, եվրոյինը`64- 54%, ռուբլունը`49-69,8%:

Աղբյուրի համաձայն, մարտի 12-17-ը Հայաստանի բանկերը տրամադրել են 74.1 մլրդ դրամի և 46.4 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդած ժամանակահատվածի (փետրվարի 26-ից մինչև մարտի 10-ը) համեմատ տրենդը կտրուկ փոխվել է դեպի անկում. դրամային վարկերը` 23,8%-ով, իսկ դոլարային վարկերը` 36%-ով, նախկին, համապատասխանաբար, 79% և 85% աճից հետո:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր