jkjhkjhkj

28-03-2018 17:52 8391

29550559 1674890955937133 1371749515 n

 

Հայաստանում այսօր գործում են 17 Բանկ, 35 վարկային կազմակերպություն: Անկախ վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը օգտվում է վարկերից : Այսoր կանդրադառնանք սպառողական վարկերին, դրանցից առավել հայտնի են ապառիկ գործարքները՝ տեխնիկայի և տարբեր ապրանքների գնման ձևով , տան վերանորոգման, ժամանցի, հանգստի համար տրամադրվող վարկերը: ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է, ֆինանսապես գրագե՞տ է և կարո՞ղ է ճիշտ օգտվել այդ առաջարկներից, ակնհայտ է, որ շատերը գիտակցաբար վարկ են վերցնում և պատրաստ են դրա դիմաց մի քանի տարի տոկոս վճարել Ֆինանսավարկային կառույցներին: Մի մասը պարտաճանաչ վճարումներ է կատարում`ցանկությունը մեծ է կերտել <<Լավ Վարկային պատմություն>>, որպեսզի ապագայում կարողանա օգտվել նոր <<թոփ>> առաջարկներից, որոշ մասը մի կերպ է վճարում, նորից գիտակցելով որ դա պարտադիր է, այլապես կզրկվի այդ մեծ հնարավորություններից , աստիճանաբար պարտքեր է կուտակում, մի բանկից մյուս բանկ վազում, մի ծանոթից մյուս ծանոթին խնդրում, որ երաշխավոր կանգնի իր համար վարկ վերցնի և նմանատիպ այլ վիճակներ, իսկ մի մասն էլ արդեն իսկ վճարունակ չէ և չի վճարում, միաժամանակ կուտակելով ահռելի տույժ տուգանքներ, որոնք ի վերջո վերածվում են դատական գործերի և մնում քաղաքացու ուսերին: Ո՞վ է մեղավոր , քաղաքացի՞ն, բա՞նկը , թե պետությունը, կարծիքները շատ տարբեր են: Հարգելի ընթերցող, հորդորում ենք ձեզ, գիտակցաբար մոտենալ վարկավորմանը, Ֆինանսավարկային կառույցները պատրաստ կլինեն և կարող են տրամադրել վարկեր ցանկացած քաղաքացու, արագ վարկերի տարեկան տոկոսադրույքը կարող է հասնել 160% և ավելի , պետք չէ վարկ վերցնել ժամանակավոր ուրախության, հաճույքի ամենքից հետ չմնալու և նույն iphone-ից ունենալու համար, պետք չէ վերցնել վարկ առանց ծանոթանալու ընդհանուր պայմաններին, ամսական և տարեկան տոկոսադրույքներին, չէ որ Դուք պատրաստվում եք տոկոսներ վճարել այդ ամենի դիմաց: Գնահատեք Ձեր ֆինանսական վիճակը, արդյո՞ք կկարողանաք մարել այդ պարտավորությունները: Հաճախակի կլսեք բանկերը թալանում են, քաղաքացին մեղք չունի. առաջնահերթ ամեն քաղաքացի ինքն է պատասխանատու իր իսկ ընտրության համար:

Հետագայում կներկայացնեք , թե տարբեր վարկային անորոշ իրավիճակներից ինչպես կարող եք դուրս գալ և կան արդյոք հնարավորություններ:

 

Հետևե՛ք կայքի թարմացումներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր