jkjhkjhkj

09-04-2018 16:03 3107

abnbnabhsdhgh

 

Ապրիլի 22-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը, որի շրջանակում խոշոր ներդրումային ֆոնդերի և IT ընկերությունների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով։

Հայաստան հրավիրված միջազգային զեկուցողները կպատմեն բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների շուկայի զարգացման հեռանկարների իրենց կանխատեսումների, սեփական ծրագրերի, ինչպես նաև տվյալ ոլորտում ներդրումների ներգրավման և շահույթ ստանալու հնարավորությունների մասին: Ընդհանուր առմամբ, սպասվում է 30- ից ավելի զեկուցող 20 երկրներից:

Ըստ հաղորդագրության` եթե դուք սկսում եք սեփական պրոյեկտ և ներգրավում եք ներդրումներ ICO միջոցով, դուք կարող եք մասնակցել ստարտափերի համար կազմակերպվող RoadShow-ին:

Ավելի քան 30 ներդրումային հիմնադրամ Ասիայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, ոորոնց ընդհանուր կապիտալը գերազանցում է 10 մլրդ դոլարը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը:

Ֆորումի networking միջավայրում հնարավորություն կլինի շփվելու զեկուցող առաջատար մասնագետների և ներդրողների հետ՝ ստանալով հարցերի պատասխանները։

Միջոցառման և տոմսերի ձեռքբերման մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հիմնադրամի կայքից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր