
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է հատուկ առաջարկ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար:
Օգտվելով Բանկի վարկավորման առաջարկից դուք հնարավորություն ունեք ստանալ հետևյալ արտոնությունները.
• Աննախադեպ զեղչ վարկի տոկոսադրույքից*` վարկային գիծ սկսած 11.5% -ից և սպառողական վարկ սկսած 14.5%-ից
• Վարկային սահմաչափ կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից` մինչև 4 մլն. ՀՀ դրամ
• Վարկի ժամկետ` վարկային գիծ մինչև 3 տարի, սպառողական վարկ մինչև 5 տարի ժամկետով
• Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1.5 աշխատանքային օրվա ընթացքում
• Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
· անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական),
· սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/
• Այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել ամսական մարումների վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև միավորել մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները
• Վարկի մարման շուրջօրյա հնարավորություն TelCell և Easy Pay տերմինալների միջոցով
Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից` ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին տրամադրվում են`
• անվճար աշխատավարձային քարտ
• անվճար SMS բանկինգ
• անվճար Ինտերնետ բանկինգ
• քարտի դրական մնացորդի դիմաց 3% (AMD) և 2% (USD) հաշվեգրում:
Առաջարկի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
* Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք` սկսած 16.5%-ից:
ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ https://www.vtb.
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



