
Հայաստանի կենտրոնական բանկը ապրիլի 16-ին կգործարկի «Իմ Ֆինանսների Ամիս 2018» ծրագիրը: Ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանը հետևյալ 7 թեմաներով՝ անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ:
Միջոցառմանը կմասնակցեն` ԿԲ-ի, Բանկերի միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիայի ներկայացուցիչներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



