14-04-2018 13:15
7561

Կենտրոնական բանկի լիցենզիա է տրամադրել «ՕԿԵՅ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնելու համար: Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության` որոշումը կայացվել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ, որը կազմակերպվել էր ապրիլի 13-ին:
ԿԲ խորհուրդը նիստում գրանցել է նաև «Ինվեսթմենթ Քոմիթի» ՍՊԸ «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



