jkjhkjhkj

17-04-2018 17:13 2069

lizcjkhjhcb

 

Գյուղատնտեսության նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է լիզինգային պայմաններով տարեկան 4% տոկոսադրույքով վարկ տրամադրել տնտեսավարողներին վերամշակման սարքավորումների, ջերմոցների, չորանոցների ձեռքբերման համար՝ հորդորելով ֆինանսական կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ։ Այդ մասին ասվել է գյուղատնտեսության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները:

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Մեր այսօրվա խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկել գյուղոլորտին տրամադրվող 3-10 մլն դրամ սուբսիդավորվող վարկերի ծրագրի ընթացքը, առաջացող խնդիրները, Ձեր կողմից բարձրացվող հարցերը, որի արդյունքում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն ծրագրում՝ թե վարկավորման և թե հավաստագրման մասով»,- իր խոսքում մասնավորապես նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Համաձայն ամփոփված տվյալների՝ 2017-ի չորրորդ եռամսյակում ծրագրի շրջանակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով, մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: 2018-ին նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկ` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի 2 030.8 մլն դրամ:

Ամենաշատ վարկեր տրամադրել է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (61.84 %), այնուհետև «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն (17.9 %) «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ» ՈՒՎԿ-ն (12.95 %), «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ (7.21%) և վերջերս ծրագրին միացած«ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»-ն՝ («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) 0.10 %։

Ռոբերտ Մակարյանը հանձնարարել է ծրագրի պատասխանատուներին ֆինանսական կառույցների հետ համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերը և ներկայացնել առաջարկներ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր