
Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (ԼՀԿ), որը Polymetal International plc անդամ է, 2018 թվականի առաջին 3 ամիսներն վերամշակել է 154 հազար. տոննա հանքաքար, ինչը 34% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արդյունահանման ծավալները եռամսյակում կազմել են 157 հազար տոննա, ինչը 36% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին է ասվում 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքների մասին ընկերության զեկույցում:
Զեկույցի համաձայն, մեկ տոննա վերամշակված հանքաքարում ոսկու պարունակությունն առաջին եռամսյակում կազմել է 1,8 գրամ, 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազելով 13%, արծաթի բովանդակությունը կազմել է 33 գրամ (-24%), պղնձինը`0.30% (+ 11%) և ցինկինը` 1.31% (-1%): Միևնույն ժամանակ, ոսկու կորզման գործակիցը կազմել է 81.9% (-1%), արծաթինը`81.7% (-2%), պղնձինը`94.5% (+ 4%), իսկ ցինկինը`87.5% (-1%): Արդյունքում, առաջին եռամսյակում ոսկու արտադրությունը կազմել է 6.4 հազար ունցիա (+ 12%), արծաթինը`0.1 մլն.ունցիա (-1%), պղնձինը`0.4 հազար տոննա (+ 48%) և ցինկի արտադրությունը`1.3 տոննա (+ 28%):
Զեկույցում նշվում է, որ առաջին եռամսյակում Կապանը շարունակել է բարելավել իր արտադրական ցուցանիշները և արտադրել է 12 հազար ունցիա ոսկուն համարժեք, ինչը 18% ավելի է նախորդ տարվա համեմատ: Դա հիմնականում պայմանավորված է եղել վերամշակման ծավալների աճով, ստորգետնյա հանքավայրերի արտադրողականության աճին ուղղված միջոցառումների շարունակական ներդրման ֆոնին:
Մասնավորապես, ստորգետնյա լեռնանցումային աշխատանքներն աճել են 61%, այն բանից հետո, երբ հանքավայրի անձնակազմն ամբողջությամբ անցավ մեխանիկական հորատման աշխատանքներին: Բովանդակությունը նվազել է այն պատճառով որ անվտանգության խնդիրներից ելնելով ընկերությունն աստիճանաբար հրաժարվեց կուտակումով հանումից, որն ապահովում էր հանքանյութի նվազագույն աղքատացում:
Հիշեցնենք, որ «Polymetal»-ն սկսել է Հայաստանում գործունեությունը 2015 թվականից, ձեռք բերելով Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերք օգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ի բաժնետոսմերը, իսկ 2016 թվականի ապրիլին` Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Կոմբինատը ներառում է ստորգետնյա հանքավայրը, վերամշակող ֆլոտացիոն ֆաբրիկան և ենթակառուցվածքային օբյեկտները: Աշխատանքները կատարվում են Լիճքվազում, նպատակ ունենալով ընդլայնել հորանցքները, նախապատրաստական և հատման հետագա լեռնանցման համար ընթացիկ տարում:
«Մենք 2018 թվականը կայուն արդյունքներով սկսեցինք, մեր բոլոր ձեռնարկություններում», - ասել է «Polymetal Group» - ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը: 2018 թվականի առաջին եռամսյակում Polymetal-ն արտադրել է 295 հազար ունցիա ոսկու համարժեք, ինչը 5% -ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ոսկու եռամսյակային արտադրությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է 8%, մինչև 214 հազար ունցիա, իսկ արծաթի արտադրությունը կրճատվել է 3%, մինչև 6.0 մլն ունցիա:
Հասույթը 2018 թվականի առաջին եռամսյակում, 2017-ի առաջին եռամսյակի համեմատ, ավելացել է 19%, մինչև 354 մլն.դոլար, կապված իրացման ծավալների աճի, գների աճի և աֆինաժային գործարանների սեզոնային փակումների հետևանքով կրճատվող արդյունքի հետ (նախորդ տարվա համեմատ): «Պոլիմետալը» 2018 թվականի արտադրության պլանը հաստատում է 1,55 միլիոն ունցիա ծավալով, ինչպես նաև 650-700 մլն.ոսկու համարժեքի դրամական ծախսերի և 875-925 ունցիա ոսկու համարժեքի միագումար դրամական ծախսերի կանխատեսումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



