jkjhkjhkj

20-04-2018 18:30 3096

555sxhajhjgsjhj

 

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

<< Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև մասնակից>>,-ասացին finagent.am կայքին Կոնվերս Բանկում:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ հովանավորել է նաև նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ Բանկի աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

<< Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում Բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ >>,-ասացին Բանկում:

Մարաթոնին մասնակցության հայտը՝ https://armeniamarathon.org/events/yerevan-spring-run հղմամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր