26-04-2018 13:35
3542

Պետական եկամուտների կոմիտեն հերքել է ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը:
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում», - նշված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



