jkjhkjhkj

28-04-2018 13:28 4413

ttsjbhnbcxn

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկմանը։

«Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։

Հարթակի հիմնական կետերից է նաև նորարարության և տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար և ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր և այլն։

Նա կարևորել է նաև ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ու թվային հմտությունների ձևավորումը։

Համաժողովի նպատակն է փորձի փոխանակման, նոր մարտահրավերների վերհանման, ավելի նպաստավոր օրինական դաշտի ձևավորմանն ուղղված համատեղ առաջարկությունների շնորհիվ հասնել տնտեսական կայուն զարգացման, կառուցողական բարեփոխումների և առաջընթացի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր