jkjhkjhkj

04-05-2018 10:29 18956

2D3000B3 8AD4 4278 9E52 DECC99D789CF

 

Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26.1% անկման համեմատ), 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 32.9 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում ժամկետանց վարկերի ծավալն աճել է 3.7%: Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերի ծավալը նվազել է 15.9%, իսկ միայն առաջին եռամսյակում`1.1%, կազմելով 98.5 մլրդ դրամ:

Ժամկետանց վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1.21% (նախորդ տարի`1.39% և նախորդ եռամսյակ` 1.19%), իսկ երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 3.62% (նախորդ տարի` 4.83%, նախորդ եռամսյակում` 3.72%):

Երկարաձգվող վարկերի պորտֆելի 70% -ը կազմել են կարճաժամկետ վարկերը, իսկ մնացած 30%-ը`երկարաժամկետ վարկերը, որոնց բացարձակ մեծությունը համապատասխանաբար կազմել է`69 մլրդ և 29.5 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի ծավալներում առյուծի բաժինը կազմել են երկարաժամկետ վարկերը`68% կամ 22,3 մլրդ դրամ, իսկ մնացածը 32% -ը կամ 10,5 մլրդ դրամը կազմել են կարճաժամկետ վարկերը:

Ընդհանուր առմամբ, բանկային վարկավորման ծավալը 2018-ի ապրիլի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է 12.2%, եռամսյակում`1.6%, կազմելով 2,718 տրլն. դրամ: Առանց երկարաժամկետ և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 13.9%, իսկ առաջին եռամսյակում`1.6%, կազմելով 2.587 տրիլիոն դրամ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր