jkjhkjhkj

10-05-2018 10:36 5658

IMG 1126

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը։

Հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծին, որի արդյունքում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագիրը կազմել է 1 680,2 մլն դրամ (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագիրը հիմնականում միտված է ՀԷԿ-երի անխափան աշխատանքի ապահովմանը և անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ընկերության բոլոր ջրամբարների անվտանգության մակարդակի, տուրբինային սրահների տեխնիկական վիճակի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական անվտանգության ոլորտի, ինչպես նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր