jkjhkjhkj

10-05-2018 13:51 7208

Ekonomika Rossii

 

Ռուսաստանի Դաշնության բնակիչների կարծիով՝ իրենց երկրին ներկայումս հարկավոր է տնտեսական համագործակցությունը զարգացնել նախևառաջ Չինաստանի, Բելառուսի և Գերմանիայի հետ, իսկ երկրի համար ամենաանհրաժեշտ ու արժեքավոր գործընկերները, նրանց կարծիքով, Չինաստանը, Բելառուսը և Միացյալ Նահանգներն են, հայտնում է РИА Новости-ն հղում անելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքներին:

Նրանք գտնում են, որ երկրին հարկավոր է տնտեսական համագործակցությունը զարգացնել Չինաստանի (48 տոկոս), Բելառուսի (26 տոկոս) և Գերմանիայի (23 տոկոս) հետ: Նրանք այդպես են պատասխանել սոցիոլոգների այն հարցին, թե «այդ երկրներից որոնց հետ են այժմ համագործակցությունն առավել կարևոր համարում ռուսական տնտեսության համար»: Երկրների տասնյակում, որոնց հետ տնտեսական համագործակցությունը ռուսաստանցիները կարևոր են համարում, տեղ են գտել Ղազախստանը (16 տոկոս), Թուրքիան (15 տոկոս), ԱՄՆ-ը (15 տոկոս), Հնդկաստանը (13 տոկոս), Ճապոնիան (13 տոկոս), Ֆրանսիան (8 տոկոս), Մեծ Բրիտանիան (6 տոկոս):

Հարցման մասնակիցների 27 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր