
Այսքան ուրախություն ու ժպիտներ Հայաստանում երկար ժամանակ չի եղել: Հայ հասարակությունն իր առջև նպատակ էր դրել և երիտասարդների ակտիվ մասնակցության շնորհիվ հասել էր դրան, համոզված է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա համոզմամբ՝ հիանալի իրադարձություն է տեղի ունեցել, որը հնարավորություն է ստեղծել լուծել տարիների ընթացքում բոլոր ոլորտներում կուտակված բազմաթիվ խնդիրները: Հայաստանում, ըստ տնտեսագետի, դեռ ձեւավորված կառավարություն չկա, և իշխանությունը պատկանում է ժողովրդին: Կառավարության ձևավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



