Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը նախատեսում է Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում անել:
Նախատեսվում է Դիլիջանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որը պետք է խթան հանդիսանա բժշկական զբոսաշրջության զարգացման համար։
Ռուբեն Վարդանյանը նաև մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։
Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի մոտ 400 աշխատատեղ` 500․000 միջին ամսական աշխատավարձով։ Իսկ մինչ այդ ժամանակավոր աշխատատեղ կբացվեն շինարարական ծրագրերում։
Ռուբեն Վարդանյանը խոստացել է 1070 ժամանակավոր աշխատատեղ` առնվազն 200․000 դրամ աշխատավարձով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


