jkjhkjhkj

12-05-2018 12:03 4049

IMG 1196

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորություններն է քննարկել Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիի հետ:

Մասնավորապես, խոսքը բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման մասին է:

Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր