Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ «կանաչ լույս» է տվել արդյունաբերական մասշտաբի առաջին խոշոր արևային էլեկտրակայանին: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:
Կառավարությունը գրություն է հրապարակել՝ Հայաստանում առաջին անկախ էլեկտրաէներգետիկական ծրագրի (ԷԷԾ)՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մրցույթի արդյունքներով պայմանագիրը «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըրսե Բի. Վի (Fotowatio Renewable Ventures B.V) և «ԷֆԷսԷլ Սոլարե Էս.Էլ (FSL Solar S.L.) կոնսորցիումին շնորհելու մասին:
Որակավորված հինգ հայտատուներից մրցույթում հաղթել է ՖՌՎ-ի գլխավորած կոնսորցիումն՝ առաջարկելով ամենացածր 4.19 ցենտ/կՎԺ սակագինը:
Սարքավորումների տնտեսապես արդյունավետ շահագործման 20 տարվա ժամկետում ծրագիրը կխնայի մոտ 1 միլիոն տոննա CO2 և կապահովի կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատատեղեր: Բացի այդ, երկարաժամկետ հեռանկարում «Մասրիկ-1» կայանը կբարելավի էներգետիկ անվտանգությունը՝ խթանելով արևային էներգիայի պաշարների զարգացումն ու նվազեցնելով երկրի կախվածությունը ներկրված բնական գազից:
«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանն առաջին ծրագիրն է Հայաստանում, ինչպես նաև Հարավ-Կովկասյան տարածաշրջանում. սա նաև ոգևորիչ հնարավորություն է երկրի համար՝ ավելի զարգացնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներուժը»,- նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Ավելին, կառավարության կողմից իրականացված բաց և մրցակցային գնման ընթացակարգը օրինակ է երկրում ապագա ներդրումների համար»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


