2018 թվականի I եռամսյակի արդյունքներով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների արտահոսքը տարեկան կտրվածքով աճել է 49%, մինչև 273,4 մլն.դոլար, իսկ ներհոսքը`14.5%, մինչև 358,3 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, արդյունքում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով կրճատվել է 34,4%, մինչև 84.9 մլն դոլար: Միայն այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների ներհոսքը նվազել է 31.3%, իսկ արտահոսքը նվազել է 16.3%, ինչի արդյունքում զուտ ներհոսքը նվազել է 56.5%:
Ընդ որում, Ռուսատանից Հայաստան փոխանցումների ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 22,1%, իսկ արտահոսքը`53.1%: Նույն իրավիճակը տիրում նաև ԱՄՆ-ի ուղղությամբ, մասնավորապես, ներհոսքն աճել է 11.4%, իսկ արտահոսքը` 28.8%:
Ներհոսքի կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը I եռամսյակում 61%-ից նվազել է մինչև 56%, իսկ արտահոսքն ավելացել է`34%-ից մինչև 37%: Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների գծով I եռամսյակում ներհոսքը կազմել է 201,7 մլն դոլար, իսկ արտահոսքը`101.3 մլն դոլար: ԱՄՆ ուղղությամբ`մասնավոր տրանսֆերտների ներհոսքը կազմել է 44,3 մլն դոլար, իսկ արտահոսքը`48,8 մլն դոլար:
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն `2018 թվականին սպասվում է դրամական փոխանցումների 7-9% աճ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


