jkjhkjhkj

16-05-2018 10:51 9395

IMG 1243

 

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հավատում է, որ երկրում ստեղծվել են բոլոր նախապայմանները կազմակերպության գործունեության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման համար: Ելնելով նոր հնարավորություններից, կազմակերպությունը նախատեսում

է ընդարձակել իր ֆինանսական ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և ֆինանսական գործիքների կազմն ու ծավալը:

Վարկային ծառայությունների նկատմամբ սպասվող պահանջարկի բավարարման նպատակով կազմակերպությունը նոր նախագծերի իրականացման շուրջ բանակցություններ է վարում և արդեն իսկ սկսել է նոր միջոցներ ներգրավել հայտնի միջազգային գործընկեր կազմակերպություններից, ինչպիսիք ենշվեյցարական «Fondation Alliance Armenienne – Geneva», Habitat for Humanity Armenia, Frontier Markets Advisory եւ այլ ընկերություններ:

Բացի դա, հաշվի առնելով հայ երիտասարդների ակտիվությունն ու մտավոր ներուժը, ինչպես նաև անցյալ տարվա ընթացքում ՏՏ ոլորտի նորաստեղծ 2 ստարտափ ընկերություններում ներդրում կատարելու հաջող փորձը, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ֊ն,այս տարի ևս նախատեսում է աջակցել երիտասարդներին և կատարել ավելի մեծ ներդրումներ նորարարական ու առաջադեմ գաղափարներ իրագործելու նպատակով և հայտարարում է ստարտափերի ֆինանսավորման նոր մրցույթ (մանրամասները Globalcredit.am կայքում՝ https://www.globalcredit.am/news/startup-contest_2018.html):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր