jkjhkjhkj

16-05-2018 12:44 8493

IMG 1248

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանին և շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Իգնատի Առաքելյանին՝ ներդրված ջանքերի համար:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ուղղություն է և ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների առկայությունը հնարավորություն կտա, որ այդ զսպանակը բացվի և ոլորտում իրական ու որակական փոփոխություններ տեղի ունենան: Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդիրների լուծումը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իգնատի Առաքելյանին համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ նորանշանակ նախարարի հետ հասցրել են քննարկել գյուղատնտեսության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է իր աջակցությունն ունենալ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր