jkjhkjhkj

17-05-2018 12:04 14625

IMG 1257

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը:

Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր