
Ինչ է ֆինանսավարկային խորհրդատվությունը.
Ֆինանսավարկային խորհրդատվությունը ծառայության տեսակ է, որի ժամանակ մասնագետ-խորհրդատուն ուսումնասիրում է հաճախորդի անհատական տվյալները, բացահայտում է վարկավորման վրա դրական կամ բասացասաբար ազդող գործոնները, տալիս է մանրամասն տեղեկատվություն վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ և ուղղորդում է հաճախորդին կոնկրետ ֆինանսական հաստատություն:
Որն է տարբերությունը, եթե յուրաքանչյուր անձ կարող է ինքնուրույն մոտենալ ցանկացած ֆինանսական կառույց վարկի համար.
Այո, յուրաքանչյուր անձ ունի ընտրություն կամ ինքնուրույն վերլուծել շուկան և մոտենալ իր ընտրած ֆինանսական կառույցը, կամ կարող է դիմել ոլորտում մասնագիտացած խորհրդատվական ընկերության: Տարբերությունն այն է, որ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի համար դիմելիս՝ անձը ստանում է խորհրդատվություն տվյալ կազմակերպության աշխատակցի կողմից, որն էլ իր հերթին խորհրդատվությունը տրամադրում է՝ ելնելով միայն իր կազմակերպության սակագներից և ընթացակարգերից: Սպառողական վարկերի դեպքում օրինակ՝ վարկերը շատ հաճախ հաստատվում են վարկառուի սքորի հիման վրա, այսինքն լրացուցիչ ուսումնասիրությունների և վերլուծության անհրաժեշտություն չի լինում: Հետևաբար ֆինանսական կառույցի աշխատակիցը կարող է ընդհանրապես խորհրդատվություն չտրամադրել հաճախորդին, այլ անցկացնել տվյալները ծրագիր, որից հետո հայտը կարող է կամ հաստատվել կամ մերժվել: Լինում են դեպքեր, երբ անձը արագության համար վերցնում է վարկը հենց առաջին իսկ կառույցից՝ տեղյակ չլինելով, որ իր ունեցած տվյալներով կարող էր նույն գումարի վարկը վերցնել ընդհանուր ավելի հարմար պայմաններով: Խոսքը ուղղակիորեն տարեկան փաստացի տոկոսադրույքին չի վերաբերում: Հնարավոր է, որ հաճախորդը ընտրություն ունենա երեք բանկի միջև, որոնց երեքի փաստացի տոկոսադրույքը նույնն է: Սակայն այդ առաջարկները կարող են իրենց տրամադրման և սպասարկման պայմաններով առանձնանալ իրարից և ըստ այդ պայմանների էլ խորհրդատուն որոշի, թե որն է տվյալ հաճախորդի համար լավագույնը:
Ինչու դիմել Գլոբալ Վարկային Համակարգին.
Գլոբալ Վարկային Համակարգը պաշտոնապես համագործակցում է շուկայի առաջատար բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների հետ: Այն մասնագիտացած ընկերություն է, որը մատուցում է ֆինանսավարկային խորհրդատվական ծառայություններ և վարկավորման գործընթացի աջակցում՝ համադրելով սպառողների կարիքներն ու շուկայի առաջարկները: Իր գործունեության ընթացքում Գլոբալ Վարկային Համակարգը արդեն ձևավորել է հաճախորդների բազա, որը ընդգրկում է հաճախորդներ, որոնք հաջողությամբ վարկավորվել են տարբեր ֆինանսական հաստատություններում ընկերության ուղղորդմամբ, և հաճախորդներ, որոնք ստացել են արժեքավոր խորհրդատվություն՝ իրենց վարկային բեռի թեթևացման կամ իրենց տվյալների բարելավման հետ կապված:
Գլոբալ վարկային Համակարգի ծառայություններից կարող եք օգտվել այցելելով մեր գրասենյակ
Հասցե՝ ք. Երևան, Գր.Լուսավորիչ փ. 12
հեռ. 011 22 33 11, viber +374 44 22 33 11
Կարող եք նաև լրացնել օնլայն դիմում հայտ կամ պատվիրել հետադարձ զանգ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



