jkjhkjhkj

19-05-2018 14:02 13524

IMG 1283

 

Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացվում: Այդ մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով», - հայտարարել է նա:

ԱԱԾ ղեկավարը, մանրամասներ ներկայացնելով, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ «Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ», -հայտարարել է ԱԱԾ նոր պետը։

Նա նաև հավելել է. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ չեն, որ բիզնես ունեն ու ապրում են ծանր սոցիալական պայմաններում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր