jkjhkjhkj

21-05-2018 17:41 3239

IMG 1300

 

Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել են 14.6 տոկոսով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր»,- նշեց Ջավադյանը:

ԿԲ նախագահը հավելեց, որ ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները նախորդ տարվա նույն ժժամանակահատվածի նկատմամբ աճել են նաև այս տարվա առաջին 4 ամիսներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր